|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մարտի 27-ին` ժամը 17:12-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Չարենցի փողոցում՝ երկհարկանի շինությունում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չարենցի փողոցի թիվ 17/1 հասցեում գտնվող «Երևանի մեքենաշինական գործարան» ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող չշահագործվող լաբորատորիայում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:44-ին, մարվել՝ 17:51-ին: 2-րդ հարկի սենյակներից մեկն ամբողջությամբ այրվել է (40 քմ):