կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-07 22:42
Հասարակություն

Քամուց տանիքներ են վնասվել

Քամուց տանիքներ են վնասվել

Հունիսի 7-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այգեստանի 7-րդ փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի պատշգամբի թիթեղյա ծածկը ս.թ հունիսի 6-ի քամուց պոկվել է և հայտնվել տանիքում, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

 Փրկարարներն ապամոնտաժել են թիթեղյա ծածկը (մոտ 6 քմ) և տեղափոխել անվտանգ տարածք: 

 Հունիսի 7-ին, ժամը 09:58-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ. հունիսի 6-ի ժամը 18:30-ի սահմաններում քամու հետևանքով վնասվել է Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի թրչնաֆաբրիկայի տանիքը (մոտ 50 քմ):

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քամու հետևանքով վնասվել է Գետամեջ գյուղի 2-րդ փողոցի թիվ 15 հասցեում գտնվող թրչնաֆաբրիկայի տանիքը՝ մասամբ (մոտ 200 քմ):

Դեպքի վայրում են գտնվել Գետամեջ գյուղի գյուղապետարանի աշխատակիցները՝ գյուղապետի տեղակալի գլխավորությամբ:

Հունիսի 7-ին, ժամը 10:12-ին տեղեկություն է ստացվել, որ քամու հետևանքով վնասվել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի թիվ 0 շենքի տանիքն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ ս.թ. հունիսի 6-ի ժամը 17:00-ի սահմաններում տեղի ունեցած ուժեղ քամուց շենքի տանքից ազբոշիֆերը (մոտ 1.5 քմ) պոկվել և կախվել է:Փրկարարները հեռացրել են կախված ազբոշիֆերը: