|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հարցազրույց է տվել հնդկական «Ույոն» հեռուստաալիքին, որի ընթացքում հայտարարել է, որ Սիրիայի իրավիճակը գնալով բարելավվում է:
Ըստ «Գանաձասար»-ի՝ Ասադը նշել է, որ բարելավումը պայմանավորված է նրանով, որ զինյալ ահաբեկչական խմբավորումները, մասնավորապես` «Ջեբհաթ ալ Նուսրա»-ն և նույնանման ծայրահեղականները նահանջում են:
«Իրավիճակը բարելավված է, սակայն դա դեռ ամբողջական պատկերը չէ, որովհետև պատերազմը չի սահմանափակվում ռազմական գործողություններով: Օրինակ՝ հավատադրժողական գաղափարախոսությունը, որը նրանք ջանում են տարածել մեր երկրում, վտանգավոր մարտահրավեր է, որի դեմ նույնպես պայքարելու ենք մոտ ապագայում»,- ասել է նա:
Անդրադառնալով Սիրիայի նկատմամբ Հնդկաստանի մոտեցումներին՝ Ասադն ասել է, որ իրենք հարգում են ՄԱԿ-ի և միջազգային օրենքների վրա հիմնված՝ Հնդկաստանի դիրքորոշումը, որը, հակառակ արևմտյան պետությունների կողմից բանեցված ճնշումներին, հարաբերությունը չի խզել Սիրիայի հետ և մնացել է իրենց հավատարիմ բարեկամը: