կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-09 13:28
Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մեկնեց Մոնտենեգրո

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մեկնեց Մոնտենեգրո

Հունիսի 9-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը մեկնեցին Մոնտենեգրոյի մայրաքաղաք Պոդգորիցա, որտեղ հունիսի 10-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին՝  կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Մոնտենեգրո-Հայաստան հանդիպումը: Հավաքականի կազմում Պոդգորիցա են մեկնել 21 ֆուտբոլիստներ:

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»

Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»

Արամ Հայրապետյան «Բանանց»

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսսա» (Կիպրոս)

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)

Գաել Անդոնյան, «Վերիա» (Հունաստան)                      

Լևոն Հայրապետյան, «Փեյքան» (Իրան)

Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ» 

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ 

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) 

Արաս Օզբիլիզ, «Բեշիքթաշ» (Թուրքիա)  

Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան) 

Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)      

Մարկոս Պիզզելլի, «Քսանտի» (Հունաստան)                      

Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Նարեկ Ասլանյան «Փյունիկ» 

Հարձակվողներ

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)     

Արթուր Սարկիսով, «Յենիսեյ» (Ռուսաստան)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)