կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-03 18:17
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնեց Հյուսիսային Մակեդոնիա

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնեց Հյուսիսային Մակեդոնիա

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի  պատվիրակությունը սեպտեմբերի 3-ին չարտերային թռիչքով մեկնեց Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ երկու օր անց՝ սեպտեմբերի 5-ին, կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը: 

Հայաստանի հավաքականը Հյուսիսային Մակեդոնիա է մեկնել այսպիսի կազմով. 

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)

Անատոլի Այվազով – «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)

Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան – «Ուրալ» (Ռուսաստան)

Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»

Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Կիսապաշտպաններ

Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա)

Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան)

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Գեղամ Ղադիմյան – «Նեման» (Բելառուս)

Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»

Արթուր Գրիգորյան – «Փյունիկ»

Սոլոմոն Ուդո – «Շիրակ»

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան - «Տամբով» (Ռուսաստան)

Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա)

Հիշեցնենք, որ տարբեր պատճառներով հավաքականից բացակայում են թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը և Սարգիս Ադամյանը։ Իսկ ահա յոթ ֆուտբոլիստներ առաջին անգամ են հրավիրվել ազգային թիմ։ Նրանք են Արթուր Գրիգորյանը, Սոլոմոն Իմե Ուդոն, Խորեն Բայրամյանը, Դավիթ Յուրչենկոն, Վբեյմար Անգուլոն, Արշակ Կորյանը, Վահան Բիչախչյանը։