կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-28 11:52
Սպորտ

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնեց Իտալիա

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնեց Իտալիա

Արդեն հայտնել ենք, որ ազատ և հունահռոմեական ոճերի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների առաջատար ըմբիշները մայիսի 29-31-ը Իտալիայի Սասարի քաղաքում մասնակցելու են ավանդական միջազգային հեղինակավոր մրցաշարի:


Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ երեկ Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչների՝ Արայիկ Բաղդադյանի և օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ, ուղևորվեց մրցավայր:

 

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքի ժամանակ Լեւոն Ջուլֆալակյանի ինքնազգացողոությունը վատացել էր, ու նա գլխապտույտներ էր ունեցել, որից հետո իր իսկ խնդրանքով հետազոտման նպատակով տեղափոխվել էր Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն: Մարզիչն արդեն իրեն լավ է զգում և Իտալիայում կղեկավարի ընտրանու ելույթը: Նշենք, որ նրա գլխավորած ընտրանին մայիսի 14-ից երկշաբաթյա ուսումնամարզական հավաք է անցկացրել Ծաղկաձորում եւ լիովին պատրաստ է Սասարիում ընթանալիք Միլոնե Տրոֆի` Milone Trophy ավանումով մրցաշարին: Իտալական այս ստուգատեսում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ներկայացնելու են Ռոման Ամոյանը (59 կգ), Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը (երկուսն էլ 84 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ):

 

Սասարիում նույն օրերին ընթանալիք Մատեո Պելիկոնեի 19-րդ հուշամրցաշարին մեծ պատասխանտվությամբ են պատաարստվել նաև Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ ելույթ ունեցող ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարները: Իտալիայի այս մրցաշարում ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ մրցագորգ կմտնի 2013 թ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 2013 թ Հայաստանի լավագույն մարզիկ, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը: Սասարիում ազատ ոճայիններից Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն նաև Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանը (70 կգ), Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ՝ Մուսա Մուրթազալիևը  (86 կգ) և Էդգար Ենոքյանը (97 կգ):

 

Նշենք նաև, որ մրցաշարին մասնակցելու են 70 երկրի ներկայացուցիչներ: