կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-30 20:41
Հասարակություն

Քամուց տանիքներ են պոկվել Գեղարքունիքի ու Արարատի մարզերում

Քամուց տանիքներ են պոկվել Գեղարքունիքի ու Արարատի մարզերում

Մարտի 30-ին, ժամը 16:35-ին ահազանգ է ստացվել, որ ս. թ. մարտի 29-ին տեղի ունեցած քամուց պոկվել է Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի 1/3 փողոցի թիվ 68 տան տանիքը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քամուց ամբողջությամբ պոկվել է օժանդակ շինության տանիքը (մոտ 56 քմ):

Վնասի չափի արձանագրման համար կազմվել է հանձնաժողով:

***

Մարտի 30-ին, ժամը 14:50-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի Զ. Անդրանիկի փողոցի թիվ 58 տան տանիքի թիթեղյա ծածկը քամուց պոկվել է և ընկել գետնին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քամուց պոկվել է թիվ 58 կիսակառույց տան տանիքի թիթեղը (մոտ 90 քմ) և մասնակի փլուզվել` տանիքի կողային պատը (մոտ 10 քմ). տուժածներ չկան:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին:

***

Մարտի 30-ին, ժամը 13:35-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ. մարտի 24-ին տեղի ունեցած քամու հետևանքով վնասվել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 39 շենքի բետոնե ծխատարը, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են բետոնե ծխատարը (մոտ 1 քմ):