կարևոր
2272 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-16 17:28
Քաղաքական

«Մայր Հայաստան» խմբակցության անդամների հետևողական աշխատանքի արդյունքում բնակիչների բարձրաձայնած խնդիրը լուծվել է

«Մայր Հայաստան» խմբակցության անդամների հետևողական աշխատանքի արդյունքում բնակիչների բարձրաձայնած խնդիրը լուծվել է

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը գրում է․

«Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներով, նախախապես հայտարարվածի համաձայն, նոյեմբերի 15-ին Շենգավիթ վարչական շրջանում էինք։

Բնակիչների հետ հանդիպման ընթացքում նրանք բարձրաձայնեցին, որ Գարեգին Նժդեհի 24 հասցեում արդեն 7 օր կոյուղագիծը խցանված է։ Ավագանու տեղում իրականացված մեր վերահսկողական լիազորությունների արդյունքում այսօր արձանագրում ենք, որ խնդիրը լուծվեց։

Բնակիչների հետ հանդիպումները լինելու են շարունակական ու մենք հետևողական ենք լինելու նրանց բարձրաձայնած խնդիրների լուծմանը»։