|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ ԼՂ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հետ կապված:
«Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին արյունալի միջադեպերի ավելացմամբ, որոնք վերջին օրերին բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձան:
ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով: Ֆրանսիան կոչ է անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմը և անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և նոր միջադեպերից խուսափելու համար»,- ասվում է հայտարարությունում: