| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության առաջին պաշտոնական նիստը, որը վարում էր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, մասնակցում էին շահառու կողմեր` հանքարդյունաբերության և քաղհասարակության ներկայացուցիչներ:
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը համաշխարհային ստանդարտ է, որի նպատակը բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումն է: Ներկայումս Հայաստանը հայտ է ներկայացրել և ցանկանում է 2017-ին դառնալ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության թեկնածու երկիր:
Լրագրողների հետ զրույցում նախարար Դավիթ Հարությունյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ստանդարտին միանալը նպաստելու ոլորտի թափանցիկության բարձրացմանը, և ոչ թափանցիկ աշխատողների հետ ինչ է լինելու, պատասխանեց. «Խոսքը վերաբերում է նոր որակի մշակույթ մտցնելուն, որը բացարձակապես կախված չէ քաղաքական իշխանությունից: Անկախ երկրում քաղաքական իշխանության փոփոխությունից` երկրում ստեղծվում է միասնական եռակողմ հարթակ` քաղհասարակություն-բիզնես ներկայացուցիչներ-կառավարություն, և նպատակը հաշվետվողականության ու թափանցիկության բարձրացումն է»:
Հարցին, թե հնարավոր կլինի՞, այս ստանդարտներին միանալով, բացահայտել հանքարդյունաբերության շահագործող իրական սեփականատերերին, Դավիթ Հարությունյանը նշեց. «Այո, ստանդարտները պահանջում են բացահայտում»: