Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
2017թ. մայիսի 25-28-ը Ստոկհոլմում (Շվեդիա) կայացավ միջազգային երաժշտական մրցույթ, որին Հայաստանից մասնակցեցին Անի և Աննա Աթայանները /դաշնամուր/: Արդյունքները տպավորիչ էին. տաղանդավոր պատանի դաշնակահարուհիները` յուրաքանչյուրն իր տարիքային խմբում, մրցույթում զբաղեցրեցին առաջին տեղերը: Միջազգային ժյուրին բարձր գնահատեց Անիի և Աննայի կատարողական արվեստը և, ըստ արժանվույն, նրանց շնորհեց առաջին տեղերը:
Քույրիկները Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի սաներ են (դասատու՝ Փառանձեմ Ասլանյան), միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ: 2015 թվականից Անին «Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամ է (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյան):
Ստոկհոլմի միջազգային երաժշտական մրցույթում Հայաստանը ներկայացնող երաժիշտներ մասնակցում էին առաջին անգամ, և կրկնակի ուրախալի է, որ քույրիկները վերադառնում են հաղթանակով: