կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-26 12:54
Արցախ

Արցախցի մարզիկները` Եվրասիայի առաջնության հաղթողներ

Արցախցի մարզիկները` Եվրասիայի  առաջնության հաղթողներ

 

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում կայացած աղջիկների, պատանիների եւ մեծահասակների Եվրասիայի կիոկուշին կան կարատե դո առաջնության ժամանակ արցախցի երկու մարզիկները գրավել են առաջին եւ երկրորդ մրցանակային տեղերը:

 

Ինչպես karabakh-open.info-ին տեղեկացրել է ԼՂՀ կիոկուշին կան կարատե դո ֆեդերացիայի նախագահ Կարինե Մուսայելյանը՝ կիոկուշին կան կարատե դո եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Առուշանյանը 70 կգ քաշային կարգում ոսկե մեդալի է արժանացել, իսկ եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մրցանակակիր Դավիթ Կարապետյանը՝ 50 կգ քաշային կարգում արծաթե մեդալի:

 

«Արդյունքերն ավելի քան գոհացուցիչ են, քանի որ մեր մարզիկները եւ Հայաստանի հավաքականն ընդհանրապես առաջին անգամ են մասնակցում Եվրասիայի առաջնությանը: Հավաքականի բոլոր չորս մարզիկներն էլ գրավել են մրցանակային տեղեր՝ մեկը՝ առաջին, երկուսը՝ երկրորդ եւ մեկ՝ երրորդ»,-նշել է Կ.Մուսայելյանը: