Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մայիսի 15-ին, ժամը 15:10-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի 10 հասցեում գտնվող գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի դիմաց, կանաչապատ հատվածում, թղթե արկղի մեջ, պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, հայտնաբերվել է նորածին երեխայի դի:
Դեպքի առթիվ 15.05.2017թ. ՀՀ ՔԿ Կոտայքի մարգային քննչակա վարչությունում նախապատրաստվել են նյութեր:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ մայիսի 23-ին ոստիկանության Հրազդանի բաժին բերման է ենթարկվել Հրազդան քաղաքի բնակչուհի, 1977 թ. ծնված Լ. Մ.-ն: Նա խոստովանել է, որ 2017 թվականի մայիսի 11-ի առավոտյան իրենց բնակարանի զուգարանում, առանց բժշկական միջամտության, ծննդաբերել է արական սեռի երեխա, որը ճիչ արձակելուց հետո մահացել է: Ինքը նույն օրը նորածնի դին պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորել և դրել է թղթե արկղի մեջ, որից հետո այն տեղափոխել է Հրազդան քաղաքի Շահումյան փողոցին հարակից անտառային կանաչապատ տարածք ու դնելով խոտերի մեջ՝ հեռացել է:
Լ. Մ.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարգային քննչական վարչություն: