|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր առավոտյան ծննդատանը ամուսնու կողմից արձակված կրակոցներից վիրավորված կնոջ` Մելինե Ասատրյանի վիճակը ծայրահեղ ծանր է: Հիվանդանոցից Yerkir.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Արմենիա» ԲԿ-ի բուժօգնության գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը:
Նրա խոսքով` տուժածը Արարատի մարզի Դվին գյուղից է: Կինը երեք օր առաջ էր ծննդաբերել` կեսարյան հատումով, իսկ երեխան ծնվել է անհաս: Ըստ Գրիգորյանի` կինը բազմաթիվ վնասվածքներ է ստացել: Նրա մոտ հայտնաբերվել են բազմաթիվ բեկորային գնդակային վիրավորումներ: «Նախնական տվյալներով` երեք գնդակային վիրավորման հետ գործ ունենք: Կան վնասվածքներ ծոծրակային, պարանոցային և ուսագոտու շրջանում: Մի գնդակը դուրս է եկել մարմնից: Այժմ բժիշկները կատարում են վերքերի առաջնային մշակումներ»,- հայտնեց նա:
Հավելենք, որ դեպքի պահին երեխան հիվանդասենյակում չի եղել: