Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես և Վլադիմիր Վադանյանը գտնվել ենք անհավասար պայմաններում, փաստաբանի միջոցով փորձել եմ տեղյակ պահել հանրությանը, թե ինչ է կատարվել։ Այս մասին Ձերբակալվածների պահման վայրից դուրս գալուց հետո ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը։
«Իրականում աշխատանքային քննարկման ժամանակ Վլադիմիր Վարդանյանը մի քանի անգամ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ և որպես նախագահող իր լիազորություններն է չարաշահել՝ բռի կերպով։ Հերթական անգամ նմանատիպ վարքագիծ դրսևորելու ժամանակ փորձեցի նրան սաստել, պահանջել որպեսզի հարգալից վերաբերվի ընդդիմադիր պատգամավորներին, դրանից նա ավելի ոգևորվեց կանգեց տեղից և քայլելով դեպի ինձ գոռում էր, որ ում վրա ուզի կարող է գոռալ, ես հաշվի առնելով իշխանական պատգամավորների վարքագիծը դիմեցի անհրաժեշտ պաշտպանության և մեկ անգամ հարվածեցի»,- ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանին հարվածել է ձեռքով և չցանկանալով, որ վեճը տարածվի հեռացել է նիստերի դահլիճից և գնացել եմ մեր փորձագետների սենյակ․
«Ես աշխատանքային քննարկման գնալուց ուշացումով եմ գնացել և վազելով եմ միջանցքում անցել։ Իմ համար որպես իրավաբան հարց է առաջանում, որ այդ ի՞նչ վիդեոներ են, որ պետք է հայտնվեն, այն էլ միանշանակ մոնտաժված ձևով։ Ես դիմել եմ անհրաժեշտ պաշտպանության, եթե վարույթ իրականացնող մարմինը կգտնի, որ ես անցել եմ սահմանը, պատրաստ եմ պատասխան տալ»,- ասաց նա։
Դաշնակցական պատգամավորը նշեց, որ նույնիսկ մոնտաժված տեսանյութում չկա նման բան, որ ինքը թաքնված լինի կանանց զուգարանում․
«Ես գնացել եմ մեր խմբակցության փորձագետների սենյակ և երբ ինձ տեղյակ են պահել, որ ոստիկանությունն այդտեղ է վարկյանների ընթացքում ներակայացել եմ»,- ասաց նա։
Անդրադառնալով իրեն մանդատից զրկելու ճանապարհով գնալուն, պատգամավորը ասաց․ «Բարի ճանապարհ իրենց»։