կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-27 17:08
Տարածաշրջան

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը դիմել է ՌԴ Գլխավոր դատախազություն՝ «Независимая газета»-ի տխրահռչակ նյութի համար

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը դիմել է ՌԴ Գլխավոր դատախազություն՝ «Независимая газета»-ի տխրահռչակ նյութի համար

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը դիմել է ՌԴ Գլխավոր դատախազություն՝ պահանջով, որ հետաքննություն սկսվի ազգամիջյան բախումներ, այլատյացություն և կրոնական անհանդուրժողականություն հրահրելու վերաբերյալ՝ կապված «Независимая газета» թերթում 1988 թ. Սումգայիթյան ջարդերի վերաբերյալ կեղծ և ստահոդ հոդվածի հետ: Հոդվածի հեղինակ, ադրբեջանցի Լև Ասկերովը իրականության ակնհայտ խեղաթյուրմամբ նշում է, որ Սումգայիթում տեղի ունեցած դեպքերը հրահրել են Բաքվի և Ստեփանակերը Հայ առաքելական եկեղեցու ծառաները. այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է «Говорит Москва» ռադիոկայանի կայքից:

«Մենք չենք պահանջի «Независимая газета»-յից հերքում, քանզի համարում ենք, որ այն, ինչ եղել է «Независимая газета»-յում, անարգանք, վայրենի և քրեորեն պատժելի է: Առաջին հերթին, մեր տեսանկյունից, պատասխանատվություն է կրում խմբագրությունը, թերթ, որը համարվում է լիցենզավորված ընկերություն: Նրանք ունեն ԶԼՄ լիցենզիա և փաստացի, ըստ մեր իրավաբանների, այնտես առկա է ԶԼՄ-ների մասին օրենքի ակնհայտ խախտում, ինչի պատճառով էլ ես դիմել եմ ՌԴ Գլխավոր դատախազություն՝ ազգային բախումներ, այլատյացություն, կրոնական անհանդուրժողականություն հրահրելու վերաբերյալ քննություն անցկացնելու պահանջով», - նշում է ՀՀ դեսպանը:

Դեսպանը նաև նշում է, որ դիմել է նաև Роскомнадзор-ին (Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայություն):

Ավելի վաղ Yerkir.amհայտնել էր, որ Ռուսաստանի հայերի միությունը դիմել էր «Независимая газета»-յին՝ հոդվածի հերքման պահանջով: