|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն այսօր արտակարգ համագումար կանցկացնի՝ ընտրելու կուսակցության նոր համանախագահ:
Միջանկյալ նշենք, որ այս պահին Թուրքիայում բանտարկված է 10 պատգամավոր, որոնց թվում՝ ԺԴԿ կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը: Ֆիգեն Յուքսեքդաղի և Դիարբեքիրից պատգամավոր Նուրսել Այդողանի պատգամավորական լիազորություններն արդեն դադարեցվել են:
Ըստ Demokrathaber-ի՝ քանի որ ԺԴԿ համանախագահ Յուքսեքդաղի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են, կուսակցության կողմից այդ պաշտոնի միակ թեկնածու է առաջադրվել Սերփիլ Քեմալբայը: