|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) քաղաքի Սիլվան շրջանում, ուր 10 օր է՝ արգելված է փողոց դուրս գալ, շարունակվում են բախումներիը քուրդ զինյալների և թուրք ոստիկանների միջև:
Ըստ Demokrathaber-ի՝ թուրք ոստիկանները հարձակվել են Սիլվան այցելած՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կին համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի և այլ պատգամավորների վրա: Ոստիկաններն անգամ արցունքաբեր գազ են կիրառել նրանց նկատմամբ, ինչի հետևանքով կան տուժածներ: Եղել են նաև ձերբակալություններ:
Հիշեցնենք, որ այսօր օդանավակայանում ձերբակալվել էր նաև վերոնշյալ կուսակցության խոսնակը, ով մեղադրվում էր «կազմակերպության քարոզչություն իրականացնելու» մեջ: Նրան ժամեր անց ազատ էին արձակել: