|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մայիսի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 17 կմ-ին բախվել են Լոռու մարզի բնակիչներ՝ 27-ամյա Սերոբ Մինասյանի վարած Mecedes և 40-ամյա Արմեն Անտոնյանի վարած Audi մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Բախման հետևանքով Audi-ն գլխիվայր շրջվել է, իսկ Ա. Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։