|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անտեղի է համարել Ադրբեջանի ԱԳն ղեկավար Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը «Համառուսական ադրբեջանական կոնգրես» ՀԿ-ի լուժարման կապակցությամբ:
«Ուշադրություն ենք դարձրել ռուսաստանյան ներքին քաղաքականության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցչի ելույթին. հնչում էին արտահայտություններ մեր երկրում «ազգամիջյան հարաբերությունների հավասարակշռության, բարեփոխումների հայեցակարգի ու միջմշակութային երկխոսության հեռանկարների» մասին։ Նման հայտարարություններն անտեղի ենք համարում»,-ասել է նա:
Զախարովայի խոսքով` ցավալի է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կիրառում ու հրապարակավ հնչեցնում է մի շարք լրատվամիջոցներում հրապարակված վարկածները ինչ-որ «հայկական հետքի» մասին։
«Մենք ոչ մի կասկածելի խորհուրդների կարիք չունենք, թե ինչպես մեր երկրում կառուցենք ազգամիջյան հարաբերություններ»,-ասել է նա:
Նշենք, որ ՌԴ Գերագույն դատարանը արդարադատության նախարարության պահանջով լուծարել է «Համառուսական ադրբեջանական կոնգրես» ՀԿ-ն: Կազմակերպությունը խախտումներ է թույլ տվել, որոնք այնդպես էլ չեն վերացվել:
Հաջիևը նշել է, որ նման որոշումը ափսոսանք և զարմանք է առաջացնում: «Կազմակերպության լուծարումը և Ռուսաստանի հայերի միությանը տրամադրվող աջակցությունը կարող է ընկալվել որպես հավասարակշռության խախտում ՌԴ հայ և ադրբեջանցի քաղաքացիների նկատմամբ»,- ասել է նա: