|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Եվրամիությունը նախատեսում է մոտ 10 մլն եվրո հատկացնել Հայաստանի զինված ուժերին բացառապես Հարավային Կովկասում ապակայունացման աշխարհաքաղաքական նպատակներով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ТАСС-ը։
«Հայաստանի զինված ուժերին աջակցելու համար 10 մլն եվրո հատկացնելու ԵՄ ծրագրերի հետևում, անշուշտ, կանգնած են ԵՄ աշխարհաքաղաքական հաշվարկները՝ իր ապակառուցողական ազդեցությունը տարածել այս տարածաշրջանի, այսինքն՝ Անդրկովկասի վրա։ Դա երևում է Ուկրաինայի օրինակով, որ այսպես կոչված Խաղաղության եվրոպական հիմնադրամը խաղաղության մասին չէ, կայունության մասին չէ, անվտանգության մասին չէ, պատերազմի մասին է, երկրներ հրահրելու մասին է, արյունահեղության մասին է», - ասել է նա։