կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-20 11:30
Քաղաքական

Ցանկացած զիջում կարող է հանգեցնել անուղղելի ճակատագրական հետևանքների. Արա Բաբլոյանը` Արցախյան հիմնահարցի մասին

Ցանկացած զիջում կարող է հանգեցնել անուղղելի ճակատագրական հետևանքների. Արա Բաբլոյանը` Արցախյան հիմնահարցի մասին

Առաջընթացի ու զարգացման ոչ մի ծրագիր չի կարող կյանքի կոչվել խաղաղության ու անվտանգության բացակայության պայմաններում, դրանք անսակարկելի արժեքներ են. Հայաստան-Սփյուռք համաժողովի փակման նիստի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նա նշեց նաև, որ այս առումով ցանկացած զիջում կարող է հանգեցնել անուղղելի ճակատագրական հետևանքների:

«Հայաստանի սահմանների անվտանգությունն ու խաղաղությունն անբաժանելի են Արցախի սահմանների անվտանգությունից: Ի դեմս ազատ Արցախի` ավելի քան քառորդ դար անհերքելի իրողություն է հայկական երկրորդ պետության գոյությունը: Աշխարհի շատ երկրների խորհրդարաններում ունենք բարեկամներ, ովքեր կիսում են Արցախի ժողովրդի երազանքներն ու սատարում նրանց: Արցախը համահայկական երազանքի մարմնավորումն է»,- ասաց Բաբլոյանը:

Նա նշեց նաև, որ բոլորս էլ վստահ ենք մեր զինվորի ու սպայի ոգու վրա, մեր բանակն օր օրի ուժեղանում է նաև մեր` բոլորիս օգնությամբ:

«Բացի այդ` որևէ քննարկում, բանակցություն կամ հանգուցալուծում չի կարող գերակա լինել Արցախի ժողովրդի ազատ կամքին, Արցախի անկախության և անվտանգության գաղափարին, խաղաղության գաղափարին: Այս մասին երեկ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը»,- ասաց Բաբլոյանը: