|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովին «սև ցուցակում» ներառելու` Վրաստանի մտադրության հետ կապված Ռուսաստանի ԱԳՆ-ն նախազգուշացրել է քաղաքացիներին այդ երկիր այցելելու վտանգների մասին. հայտնում է РИА Новости-ն:
«Տեսնում ենք, որ պաշտոնական Թբիլիսին շարունակում է պարբերական սադրանքները, որոնք հարված են հասցնում Ռուսաստանի հետ հարաբերությունների առողջացման գործընթացին: Ռացիոնալ կերպով բացատրել նման պահվածքը դժվար է, քանի որ ռուս-վրացական կարգավորումը նկատելի օգուտ է տալիս Վրաստանի տնտեսությանը և քաղաքացիներին»,- ասված է հաղորդագրությունում:
ԱԳՆ-ն նախազգուշացրել է Ռուսաստանի քաղաքացիներին` մանրամասն վերլուծել Վրաստան ուղևորությունների հետ կապված վտանգները: