Փոխարժեքներ
29 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.46 |
EUR | ⚊ | € 441.92 |
RUB | ⚊ | ₽ 4.7305 |
GBP | ⚊ | £ 519.38 |
GEL | ⚊ | ₾ 141.7 |
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որն ավելի վաղ նշանակվել է Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար, հայտարարություն է տարածել այն մասին, որ Կիևը վախենում է Ուկրաինայի մարզերում Ռուսաստանի ազդեցության ընդլայնումից և երկրի հետագա «բալկանացումից». այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Մասնավորապես, նրա կարծիքով՝ այս պահին մի իրավիճակ է ստեղծվել, երբ «Ուկրաինայում բարեփոխումների գործընթացի բացակայությունը» շահեկան է Ռուսաստանի համար: Դրա ապացույցը կարելի է տեսնել ինչպես տեղեկատվության բաց աղբյուրներում, այնպես էլ «որոշ հետախուզական տվյալներում»,- նշել է Սահակաշվիլին ու կարծիք հայտնել՝ սպառնալիքը կայանում է նրանում, որ ուկրաինական որոշ շրջաններ «կարող են հայտնվել Ռուսաստանի ազդեցության տակ»:
«Սա բալկանացման սցենար է»,- հավելել է Սահակաշվիլին, միևնույն ժամանակ նշելով՝ Ուկրաինայի իշխանությունները կանեն «հնարավոր ամեն ինչ, որպեսզի այն չիրականացվի»: