|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է իր քաղաքացիներին ենթադրյալ ահաբեկչությունների մասին։
Դիվանագիտական առաքելության տվյալներով՝ տեղեկություններ կան առևտրի կենտրոնների, երկաթուղային և մետրոյի կայարանների, ինչպես նաև մեծ քաղաքների, այդ թվում՝ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի այլ մարդաշատ վայրերի վրա հարձակումների սպառնալիքների մասին, նաև՝ Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանին բարձր լարվածության շրջաններում: Թե կոնկրետ ումից է սպառնալիքը, պարզ չէ։
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ դեսպանատան՝ սպասվող ահաբեկչությունների մասին հաղորդագրությանը։
«Հարց՝ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը. գործընկերային ուղիներով փոխանցե՞լ եք համապատասխան տվյալները ձեր ռուս գործընկերներին, եթե` ոչ, ապա ինչպե՞ս կարելի է դա հասկանալ»,- գրել է Մարիա Զախարովան Telegram-ում։