| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Փորձագետները նախազգուշացրել են Թուրքիայի խորհրդարանին, որ Ստամբուլը դեռ գտնվում է խոշոր երկրաշարժի սպառնալիքի տակ:
Ռիխտերի սանդղակով ավելի քան 7 բալ ուժգնությամբ սեյսմիկ ցնցման էներգիան արդեն կուտակվել է Մարմարա ծովի այն շրջանում, որտեղ գտնվում է քաղաքը. Քանդալիի դիտարանի և Երկրաշարժերի ուսումնասիրման ինստիտուտի տնօրեն Հալուք Օզեների խոսքերն է մեջբերում Cumhuriyet-ը։
«Այս տարածաշրջանում միջին հաշվով յուրաքանչյուր վեցուկես տարին մեկ տեղի են ունենում 7-7,9 ուժգնությամբ երկրաշարժեր»,- նշել է նա։
Նման ուժգնությամբ վերջին երկրաշարժը տեղի էր ունեցել 2011-ին հարավարևելյան Վան նահանգի մերձակայքում, որի արդյունքում զոհվել էր ավելի քան 600 մարդ: Օզեները շեշտել է, որ, վիճակագրական տեսանկյունից, շուտով պետք է սպասել մեկ այլ երկրաշարժ:
«Ես չեմ փորձում պատկերացնել աղետի սցենար, բայց ինը տարի է անցել Վանի ողբերգությունից»,- հավելել է փորձագետը:
«Այն գաղափարը, որ փոքր երկրաշարժերը խլում են էներգիան ավելի մեծ երկրաշարժերից, տեսականորեն ճիշտ է, բայց գործնականում՝ սխալ»,- ասել է նա:
Հոկտեմբերի 30-ին Իզմիրի արևմտյան նահանգում տեղի ունեցած 6,9 բալ ուժգնությամբ երկրաշարժի արդյունքում զոհվել էր 115 մարդ: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ փորձագետները ահազանգում են ապագայում Թուրքիայում նման աղետներին պատրաստ լինելու մասին: