|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Ֆրանսիայի վերաքննիչ դատարանը արդարացրել է լրագրող Նատաշա Ռեյին՝ առաջին տիկին Բրիջիթ Մակրոնի դեմ զրպարտության մեղադրանքով։ Այս մասին հայտարարել է Ռեյի փաստաբան Ֆրանսուա Դանգլեանը։
Դատական հայցը վերաբերում էր 2023 թվականի հրապարակումներին, որոնցում Ռեյը կասկածներ էր հայտնում Բրիջիթ Մակրոնի սեռի վերաբերյալ։ Փաստաբանը հայտնել է, որ լրագրողը հակընդդեմ հայց է պատրաստում Բրիջիթ Մակրոնի և նրա փաստաբան Ժան-Միշել Տրոնյոյի դեմ՝ «դատական գործընթացի չարաշահման» համար։
Հիշեցնենք, որ այն տեսությունը, որ Բրիջիթ Մակրոնը տղամարդ է, վաղուց գոյություն ունի ինտերնետում։ Սակայն դա հաստատող վստահելի ապացույցներ չկան։