|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ֆրանսիական Le Monde թերթի եւ Radio France-ի ալժիրցի թղթակից Խալեդ Սիդ Մոհանդին ապրիլի 9-ին ձերբակալել էին Դամասկոսում եւ փորձել նրանից իմանալ այն ընդդիմադիրների անունները, որոնցից լրագրողը հարցազրույցներ էր վերցրել: Սիրիական բանտում 23 օր պահելուց հետո նրան ազատ են արձակել:
France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում լրագրողը պատմել է, որ իրեն սկզբում մի քանի անգամ ծեծել են, սակայն հետո դադարեցրել են ծեծը` կիրառելով հոգեբանական ճնշումներ:
«Դրանք կտտանքների ենթարկված այլ ձերբակալվածների բղավոցներն էին, տնքոցները, որոնք կարծես դժոխքից լինեին: Երբեմն դա տևում էր 15 րոպե, երբեմն` 1 ժամ»,- պատմել է լրագրողը: