Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Թուրքիայի Մալաթիայի հանրապետական գլխավոր դատախազության կողմից գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակներում ձերբակալվել է Ադրբեջանում գյյուլենական համայնքի պատասխանատու՝ ոմն Մ.Մ.-ն. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Այդ մասին հայտնում է թուրքական «Agridahaber» լրատվական կայքը` հղում անելով Մալաթիայի նախահանգապետարանի հայտարարությանը: Նշվում է, որ նշյալ անձը հետախուզության մեջ էր գտնվում:
Այլ գործողության ժամանակ տեղի ոստիկանական բաժանմունքի ապօրինության և կազմակերպված հանցանքների դեմ պայքարի աշխատակիցները ձերբակալել են ևս 5 մարդու, ովքեր կասկածվում էին գյուլենականների հետ կապեր ունենալու մեջ: Նրանցից մեկի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել:
Հիշեցնենք, որ գյուլենական համայնքը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Իսկ նրա առաջնորդ, իսլամի քարոզիր ամերիկաբնակ միլարդատեր Ֆեթթուլահ Գյուլենը մեղադրվում է 2016-ի հուլիսին ռազմական հեղաշրջման փորձ նախաձեռնելու մեջ: