կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-11-30 15:57
Տարածաշրջան

Գյուլենական շարժումը չենք դիտում որպես ահաբեկչական կազմակերպություն. ԵՄ

Գյուլենական շարժումը չենք դիտում որպես ահաբեկչական կազմակերպություն. ԵՄ

Եվրամիության (ԵՄ) ահաբեկչության դեմ պայքարի գծով հանձնակատար Ժիլ դը Կերշովը հայտարարել է, որ ԵՄ-ը չի կիսում Թուրքիայի տեսակետը գյուլենական շարժումն ահաբեկչական կազմակերպություն համարելու հարցում. տեղեկացնում է Ermenihaber-ը:

«Մենք այդ շարժումը ահաբեկչական կազմակերպություն չենք համարում, և մոտ ապագայում ԵՄ-ի դիրքորոշումը չի փոխվի»,- ըստ թուրքական «T24.com.tr» լրատվական կայքի՝ «Reuters»-ին տված հարցազրույցում ասել է Կերշովը:

Նա նշել է, որ դիրքորոշման փոփոխություն ակնկալելու համար ԵՄ-ին նախ պիտի առարկայական փաստեր ներկայացվեն: «Ոչ թե հեռախոսային հավելված (գյուլենականների հեռախոսներում հայտնաբերված ByLock ծածկագրային հավելված) օգտագործելու պես անուղղակի փաստեր, այլ կոնկրետ, առարկայական փաստեր են հարկավոր, որոնք կապացուցեն, որ գյուլենականները կապ ունեն հեղաշրջման փորձի հետ»,- շեշտել է ԵՄ պաշտոնյան:

Նշենք, որ Թուրքիայի կառավարությունը 2016-ի հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձի գլխավոր պատասխանատու է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին ու նրա հիմնած գյուլենական շարժումը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: