|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երևանի Ամիրյան 4 հասցեի 8 ընտանիքներ բաց նամակով դիմել են ԵՄ-ին և Ռուսաստանի կառավարությանը` հայտնելով իրենց շնորհակալությունը:
«Մենք` Երևան քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչներս, արդեն 10 տարի է, ինչ ՀՀ պետական պաշտոնյաների անձնական շահերի հետևանքով զրկված լինելով մեր սեփական բնակարաններում բնակվելու մեր Սահմանադրական իրավունքից (հոդված 31), (Երևանի քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004 թ. հուլիսի 23-ին կնքված պայմանագիր) դիմել էինք Ձեզ, խնդրելով ապաստան տրամադրել մեզ: Ցանկանում ենք մեր խորին շնորհակալությունը հայտնել գործի էությունը ճիշտ ընկալելու և մեզ ընդառաջելու համար: Հարգանքով փ. Ամիրյան 4-ի ութ ընտանիքներ:
Հ.Գ. Իսկ ՀՀ-ում գաղջ մթնոլորտի միակ պատասխանատու ՀՀ պետական պաշտոնյաները շարունակում են աճպարարությամբ արդարացնել իրականում 30 արծաթի համար իրենց կողմից իրականացվող հայրենակիցների սպիտակ ցեղասպանությունը, որը անսահման հրճվանք է պատճառում թուրքերին»,- ասված է բնակիչների տարածած հաղորդագրությունում: