Բեռլինին մտահոգում են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի նոր սրման կանխանշանները. հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:
«Հակամարտության կողմերի շփման գծում նոր, այդ թվում` ռազմական իրավիճակի սրման մասին վկայությունները մենք ընդունում ենք մեծագույն մտահոգությամբ: Որպես ԵԱՀԿ նախագահող երկիր` մենք վճռականորեն կոչ ենք անում կողմերին` քայլեր ձեռնարկել` նոր սրացումից խուսափելու համար»,- ըստ РИА Новости-ի` ասել է նա:
Շեֆերը հավելել է, որ Բեռլինն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ-ին հակամարտությունը լուծելու` նրա ջանքերում: