կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-19 11:26
Հասարակություն

Օպտիմալացում կսկսվի գյուղապետարաններում ու քաղաքապետարաններում

Օպտիմալացում կսկսվի գյուղապետարաններում ու քաղաքապետարաններում

««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առաջիկայում Հայաստանի բոլոր համայնքներում սպասվում են լուրջ օպտիմալացումներ։ Բանն այն է, որ հուլիսի 1-ից բարձրացվելու է նվազագույն աշխատավարձը, իսկ կառավարությունը չի սուբսիդավորելու և չի փոխանցելու ավելացված գումարները։

 

Տեղական տուրքերից գոյացած համայնքային բյուջեից էլ հնարավորություն չկա վճարել այդ ավելացված աշխատավարձերը։ Արդյունքում համայնքապետարանները ստիպված են դիմել կրճատումների։ Իսկ գյուղապետարանների ու քաղաքապետարանների աշխատակիցների թիվը որոշվում է՝ ելնելով տվյալ համայնքի բնակչության թվաքանակից։

 

Ու հիմա, որքան նվազում է բնակչությունը, այդքան նվազեցվում է համայնքապետարաններում աշխատողների քանակը, իսկ բնակչության թվաքանակը նվազում է արտագաղթի պատճառով»,- գրում է «Ժողովուրդ» թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։