Փոխարժեքներ
16 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.51 |
EUR | ⚊ | € 414.95 |
RUB | ⚊ | ₽ 4.3582 |
GBP | ⚊ | £ 498.65 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
Այսօր կառավարության նիստում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ներկայացրեց «Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու վերաբերյալ որոշման նախագիծը:
Ըստ հիմնավորման` որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ինքնուրույն գործունեության ոչ նպատակահարմարությամբ և ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության կառույցների գործունեության օպտիմալացման անհրաժեշտությամբ:
Նախագծում նշվում է, որ, հաշվի առնելով, որ ինստիտուտն իր գործունեությունն իրականացնում է գիտական ծրագրերի, իսկ ՀՎԿԱԿ-ը՝ կիրառական-գիտական և գործնական ծրագրերի գործադրմամբ՝ մանրէային, վիրուսային և մակաբուծային ծագման վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության, ախտորոշման և կանխարգելման, ինչպես նաև այդ հիվանությունների դեմ պայքարի ոլորտներում, ապա արդյունավետ կլինի ինստիտուտի գործառույթների միավորումը ՀՎԿԱԿ-ի գործառույթների հետ և գիտական ծրագրերի իրականացումը ՀՎԿԱԿ-ի արդիականացված լաբորատորիաներում:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է առողջապահական համակարգում առկա ռեսուրսների առավել նպատակային օգտագործում:
Վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով նախագծին, Լևոն Ալթոնյանին հարցրեց. «Չեք ուզում, հա՞, ասել` որքան ենք տնտեսում, որքան կրճատումներ կլինեն»: Նախարարը պատասխանեց, որ 30 միլիոն դրամ կտնտեսվի: