Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Yerkir.am-ի տեղեկություններով` այս գիշեր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ԼՂՀ Ջաբրայիլի տարածքում բնական աղետի հետևանքով մահացած ժամկետային զինծառայող` կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը Զվարթնոցից էր: Նրա ընկերները մեզ հայտնեցին, որ Վարդանը մի քանի օրից պետք է զորացրվեր: Նա ընտանիքի միակ արու զավակն էր, ունի երկու քույր: Վարդանին ապրիլյան պատերազմի օրերին Կուբաթլուից էին տեղափոխել Ջաբրայիլ:
«Մանկավարժների ընտանիքում էր ծնվել. մայրը և տատիկը դպրոցում են աշխատում: Շատ լավ մարդ էր, կենսուրախ, բարի, կամեցող, համեստ»,- Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց Վարդանի համադասարանցին:
Ավելի վաղ հայտնել ենք, որ, Yerkir.am-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել գիշերը ԼՂՀ Ջաբրայիլի տարածքում: Ուժեղ անձրևի և կարկուտի հետևանքով առաջացած հեղեղը լցվել է դիրքեր, որի արդյունքում երկու զինծառայողի սողանքը քշել է դիրքից դուրս, տուժել են ևս չորս զինծառայող: Մեզ հայտնի դարձավ նաև, որ Արման Գազարյանը Արարատի մարզի Նիզամի գյուղից էր: Երկու զինծառայողներին էլ զորավարժությունների համար էին տեղափոխել Արցախ: