|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից։ Այս տեղեկությունը Yerkir.am–ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԻՆ մամլո խոսնակ Նանա Գնդոյանը:
Նրա խոսքով՝ Գրիգորյանը երկարամյա ծառայությունից հետո թոշակի է անցել:
Նշենք, որ Նիկոլայ Գրիգորյանը ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնին էր նշանակվել 2011 թվականի օգոստոսին: Մինչ այդ նա ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետն էր: