կարևոր
5305 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-10 15:09
Քաղաքական

Ներիշխանական պայքար «Հայանտառ ՊՈԱԿ»-ում. աշխատակիցներին ստիպում են դիմում գրել և ազատվել աշխատանքից

Ներիշխանական պայքար «Հայանտառ ՊՈԱԿ»-ում. աշխատակիցներին ստիպում են դիմում գրել և ազատվել աշխատանքից

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակցուհի, ՊՈԱԿ-ի գլխավոր իրավաբան Լիաննա Մանվելյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է, որ ՊՈԱԿ-ում սկսել են ստիպել աշխատակիցներին` դիմում գրել և ազատվել աշխատանքից:

«2022 թ. հունիս ամսին, երբ ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ ղեկավարության փոփոխություն, սկսվեց աշխատողներին դիմում գրել տալու գործընթացը, որից անմասն չմնացի նաև ես: Այդ ժամանակաշրջանում մոտ 10 աշխատող իրենց դիմումների համաձայն հեռացան ՊՈԱԿ-ից, քանի որ չցանկացան պայքարել և բարձրացնել իրենց ձայնը կատարվող անօրինականության դեմ:

Դիմում գրելու համար առաջին անգամ իր աշխատասենյակ հրավիրեց ՊՈԱԿ-ի նոր տնօրեն Սևակ Մարկոսյանը, ով ուղղակի  հորդորեց դիմում գրել և ազատվել աշխատանքից, քանի որ ինքը չի ցանկանում ինձ հետ աշխատել:

Դրանից հետո 3-4 հորդոր եղավ, հետո ասեցին` «հիմա դիմում գրում ես, թե` միջոցներ ձեռնարկենք»,  ես էլ ասեցի սկսեք միջոցներ ձեռնարկել: Դրանից հետո սկսեցի «միջոցներ ձեռնարկել». մի անգամ իբր աշխատանքից եմ ուշացել, մի անգամ իբր հանձնարարական չեմ կատարել: Մյուս անգամ էլ կասեն, կոշիկներդ դուրս չի գալիս, հեռացված ես աշխատանքից», - նշեց Մանվելյանը:

Այստեղ ուշագրավ է, որ ըստ մեր տեղեկությունների, Մանվելյանը պաշտոնի է նշանակվել Փաշինյանի իշխանության կարկառուն ներկայացուցիչ, Կոտայքի նախկին մարզպետ, այժմ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի մտերիմ Պավել Ցուգունյանի կողմից: