|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 3-ին, ժամը 15:00-ից մինչև 16:10-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 26 կայանքներից Արարատի մարզի Երասխ, Նոյակերտ, Արմաշ, Սուրենավան, Արարատ, Ավշար, Եղեգնավան, Այգավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 8929 կրակոց:
Մայիսի 3-ին, ժամը 15:09-ից մինչև 15:32-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 8 կայանքներից Արագածոտնի մարզի Ձորափ, Արագածոտն, Ուջան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 985 կրակոց:
Մայիսի 3-ին, ժամը 11:58-ից մինչև 12:06-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 16 կայանքներից Արմավիրի մարզի Վանանդ համայնքի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1050 կրակոց: