Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2017 թվականի հուլիսի 10-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.
- Արմավիրի մարզի Ջրարբի համայնքի վարչական տարածք («Արաքս» թռչնաֆաբրիկայի հարակից ճանապարհահատված)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
- Արմավիր քաղաքի վարչական տարածք (Երևան քաղաքից դեպի Արմավիր քաղաք մուտքի ճանապարհահատված)՝ 2 արագաչափ, յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
- Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի վարչական տարածք (Ա.Բարությանի անվան միջնակարգ դպրոցի հարակից ճանապարհահատված)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 50 կմ/ժ է:
- Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: