|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ուկրաինական ճգնաժամը։ Ինչպես գրում են ռուսական աղբյուրները՝ վկայակոչելով BFM հեռուստաալիքը, նախագահները խոսել են 1 ժամ 45 րոպե։
Վերջին 10 օրերի ընթացքում դա նախագահների 4-րդ հեռախոսազրույցն է։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, 2021թ․ դեկտեմբերից մինչև հիմա նախագահները շփվել են 14 անգամ՝ ներառյալ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը։
Պուտինը Մակրոնին հայտարարել է, որ դեմ չէ ԱԷՄԳ-Ռուսաստան-Ուկրաինա ձեւաչափով հանդիպմանը, բայց ոչ Չեռնոբիլում, այլ տեսակոնֆերանսի ձեւաչափով կամ երրորդ երկրում։
Մակրոնին առաջարկվել է «ակտիվորեն աշխատել Կիեւի իշխանությունների հետ»՝ միջազգային հումանիտար իրավունքի նորմերը պահպանելու նպատակով: