Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողներին ներկայացրեց սոցիալական պաշտպանության ոլորտում կառավարության ծրագրով նախատեսված վեցամսյա աշխատանքները:
Այնուհետև նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին: Արձագանքելով դիտարկմանը՝ մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ նոր կառավարության կազմում չի լինի, և հարցին՝ որքանո՞վ են արժանահավատ այդ տեղեկությունները, ու եթե այլևս նախարարի պաշտոնում չլինի, նրա ներկայացրած ծրագրերն արդյո՞ք կիսատ չեն մնա, Ասատրյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ այն բոլոր տեղեկատվությունը, որ շրջանառվում է, զուտ տեղեկատվություն է, առարկայական գնահատումներ դեռևս չկան: Դուք շատ լավ գիտեք գործընթացներն այսօր որ փուլին են հասել, իսկ ինչ վերաբերում է ծրագրերին, ես չեմ կարծում, որ այս ծրագրերը կիսատ կմնան»: