|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ապրիլի 28-ին, ժամը 13:20-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06:32-ին Թբիլիսի-Ստեփանծմինդա ավտոճանապարհին` Միսակցիելի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ Lada Samara մակնիշի М724УО պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով 1980 թ. ծնված Զառա Մ.-ը (ՀՀ քաղաքացի) մահացել է, իսկ 1974 թ. ծնված Գագիկ Հ.-ը (ՀՀ քաղաքացի) հոսպիտալացվել է Մցխեթայի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: