|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.52-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 9-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել Է, որ բախվել են «VAZ 2106» մակնիշի 29 OL 970 պետhամարանիշի (վարորդ` Վ. Մ. 1973 թ. ծնված) և «Hondai Logo» մակնիշի 29 US 664 պետhամարանիշի (վարորդ՝ Վ. Խ.1984 թ. ծնված) ավտոմեքենաները:
Մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Hondai Logo» ավտոմեքենայի վարորդ՝ Վ. Խ.-ը, ուղևորներ՝ Զ. Խ.-ը (2009 թ. ծնված) և Է. Ե.-ը (1989 թ. ծնված) տեղի ուժերով տեղափոխել են Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը: