Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Նոյեմբերի 5-ին, ժամը 16.27-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի «Կարմիր կամուրջ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 18-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 15 LU 283 (վարորդ՝ 1987 թ. ծնված Վ. Հ.) և «ԶԻԼ-130» մակնիշի 34 VT 827 պետհամարանիշներով (վարորդ՝ Դ. Ծ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ․ Հ.-ն արգելափակվել է ավտոմեքենայում։
Փրկարարները Վ. Հ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին, վերջինս հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները։