կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-27 09:46
Հասարակություն

Հայտնի են միասնական քննությունների օրերը. «Հայկական Ժամանակ»

Հայտնի են միասնական քննությունների օրերը. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Այս տարի միասնական քննությունները նախատեսվում է անցկացնել հունիսի 2-ից` յուրաքանչյուր երեքշաբթի եւ ուրբաթ: Վերջին քննությունը նշանակված է հունիսի 23-ին:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնից տեղեկացանք, որ համապատասխան որոշման նախագիծն արդեն պատրաստ է:

Ըստ առանձին օրերի եւ առարկաների` միասնական քննությունները կանցկացվեն հետեւյալ հերթականությամբ.

հունիսի 2 – կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն

հունիսի 6 – «հայոց լեզու եւ գրականություն»

հունիսի 9 – ֆիզիկա

հունիսի 13 – օտար լեզուներ

հունիսի 16 – մաթեմատիկա

հունիսի 20 – հայոց պատմություն, քիմիա

հունիսի 23 – ռուսաց լեզու

Քննությունների օրերի մասին նախագիծը կհաստատվի, ապա գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) պաշտոնական կայքում կտեղադրվի մայիսի 2-ից հետո:

Նշենք, որ ԳԹԿ-ն ավարտել է միասնական քննություններին մասնակցել ցանկացող շրջանավարտների դիմում-հայտերի ընդունման ու նաեւ դրանց ճշգրտման գործընթացը: Ըստ այդմ, այս տարի միասնական քննությունների առաջին՝ հիմնական փուլին կմասնակցի մոտ 9 հազար 800 դիմորդ: Երկրորդ փուլի ընդունելության մասին կհայտարարվի ավելի ուշ»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում