|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը ստորագրել է հրաման, որի համաձայն` նշանակվել են 2014-ի միասնական ընդունելության քննությունների օրերն` ըստ առարկաների։
Այսպես` «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաների միասնական քննությունները նշակվել են հունիսի 3-ին։ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից միասնական քննությունը տեղի կունենա հունիսի 6-ին: «Ֆիզիկայի» քննությունը նշանակված է հունիսի 10-ին , «Օտար լեզվի» քննությունը՝ հունիսի 13-ին, իսկ «Մաթեմատիկա»-ի քննությունը՝ հունիսի 17-ին։ «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 20-ին, իսկ «Ռուսաց լեզվի» քննությունը՝ հունիսի 23-ին: