Միասին կարող ենք
կարևոր
625 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-03 14:18
Հասարակություն

Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Գնահատման թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի հրամանով հաստատվել են 2026 թվականի երրորդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը։ Ստորև ներկայացնում ենք 2026 թվականի հուլիսին անցկացվող միասնական քննությունների օրերը․

հուլիսի 5-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»

հուլիսի 6-ին՝ «Օտար լեզուներ»/անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն/

հուլիսի 7-ին՝ «Մաթեմատիկա»

հուլիսի 8-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»

հուլիսի 9-ին՝ «Քիմիա», «Ռուսերեն»

հուլիսի 10-ին՝ «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»։

ԳԹԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ-ում գործելու է 1 քննական կենտրոն՝ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում։