Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր թուրքագետ Հակոբ Չաքրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ելույթում օգտագործված ձևակերպումներին և Էրդողանի հայտարարությանը:
Չաքրյանը մեջբերեց Էրդողանի նամակից մի հատված, որում ասվում է, որ Էրդողանը հարգանքով է վերաբերվում 1915թ. զոհված հայերի հետնորդներին` նրան հայտնելով իր ցավակցությունը: Էրդողանը խոսում է նաև այն մասին, որ հայերը ներդրում են ունեցել թե' Օսմանյան կայսրությունում, թ'ե Թուրքիայի Հանրապետությունում, և որ այդ ներդրումը շարունակվում է մինչ օրս: Այդ հայտարարության մեջ Էրդողանը վստահեցնում է, որ տեր են կանգնելու հայերի մշակութային ժառանգությանը, օսմանցի հայերի հիշատակը վառ պահելու պարտականությանը, և որ 1915թ. դեպքերը չպետք է հայերի ու թուրքերի միջև զգացմունքային հարաբերությունների հաստատման խոչընդոտ դառնան: «Մենք չենք հանդուրժելու գեթ մեկ հայ քաղաքացու օտարումը Թուրքիայում»,- ասում է Էրդողանն իր հայտարարության մեջ:
Ըստ Չաքրյանի` Էրդողանի այս հայտարարությունը տպավորիչ է հենց թեկուզ այն առումով, որ մինչ նա որևէ պաշտոնյա Թուրքիայում հանդես չէր եկել հայերին ուղղված նամակով: Իհարկե, օրեր առաջ Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն, որի դեպքում Էրդողանը միանձնյա ղեկավարելու հնարավորություն է ստանում, խիստ քննադատվել է Արևմուտքի կողմից, և Էրդողանը հայերին ուղղված այս նամակով փորձում է ցույց տալ, որ ինքը ժողովրդավար է, այլ ոչ` բռնապետ: Այդ նամակը նաև պատասխան էր Թրամփի հայտարարությանը, որ Թուրքիան ևս պետք է ցեղասպանության դատապարտման հարցում նախաձեռնություն ցուցաբերի, այլ ոչ թե օտարվի ու ժխտողականություն ցուցաբերի:
«Թերևս կարելի էր այս նամակին դրական վերաբերվել, եթե չլիներ Թուրքիայի ԱԳ նախարարի բողոքի նոտան ԱՄՆ-ի պետքարտուղարությանը` Թրամփի` ապրիլի 24-ի ելույթի վերաբերյալ: Սա նշանակում է, որ Էրդողանն իր այդ նամակը կօգտագործի Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ»,- ասաց Չաքրյանը` հավելելով, որ, միևնույն է, Թուրքիան չի հրաժարվել ժխտողականությունից:
Թուրքագետը կարծում է, որ հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքը շատ խորն է Թուրքիայում: Օրինակ` թուրքերի մեծ մասը չեն ցանկանում ունենալ հայ հարևան: