կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-29 18:35
Հասարակություն

Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը աճման միտում ունի

Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը աճման միտում ունի

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում գրված է.

 

«2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններից հետո պաշտոնական Անկարան որդեգրեց առավել ագրեսիվ քաղաքականություն Հայոց ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտելու գործում` սեփական քաղաքացիներին, ինչպես նաեւ այլ երկրների լռեցնելով: Դրա վկայությունն են`

 

- Թուրքիան դատապարտել է Սեւան Նիշանյանին` իբր հայհոյելու մեղադրանքով, քանի որ վերջինս ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը:

 

- Վերջին տարիներին  ապրիլի 24-ին Թուրքիայում Ցեղասպանությունը ժխտողները ցույց են կազմակերպում, բողոքում եւ ծաղրում հայերին, ովքեր իրենց նախնիների` Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը վառ են պահում:

 

- Վերջին տարիներին Թուրքիայի կառավարությունը ավելի ագրեսիվ կերպով է բողոքում ԱՄՆ նախագահի` ապրիլի 24-ի ելույթի դեմ: Նրանք մշտապես պահանջում են, որպեսզի ԱՄՆ նախագահը ոչ մի կերպ չարտասանի «ցեղասպանություն» բառը:

 

- Թուրքիայի վարչապետը հանձնարարել է ապամոնտաժել հայ-թուրքական բարեկամության արձանը: 

 

- 2012 թվականի փետրվարին Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Սահինը մասնակցել է հայերի դեմ ուղղված ցույցին, որտեղ բոլորը վանկարկում էին` «Դուք բոլորդ հայ եք: Դուք բոլորդ սրիկա եք»:

 

- Թուրքիան արգելել է Ավստրալիայի օրենսդիրներին Գալիփոլի այցելել` որպես բողոք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

 

-  Today's Zaman թերթը աշխատանքից ազատել է Ջեմալ Փաշայի թոռանը` Հասան Ջեմալին, ով Հայոց ցեղասպանության մասին գիրք է գրել:

 

- ՔՕ 301 հոդվածը դեռեւս ուժի մեջ է, որով ձերբակալվում են այն քաղաքացիները, ովքեր խոսում են Հայոց ցեղասպանության մասին»: