կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-12 13:35
Հասարակություն

ՀԳՄ-ն դատապարտում է Սեւան Նշանյանի հանդեպ թուրքական իշխանության վերաբերմունքը

ՀԳՄ-ն դատապարտում է Սեւան Նշանյանի հանդեպ թուրքական իշխանության վերաբերմունքը

Հայաստանի գրողների միությունը դատապարտում է պոսսահայ գրող եւ մտավորական Սեւան Նշանյանի հանդեպ թուրքական իշխանության վերաբերմունքը:

 

ՀԳՄ-ն, մասնավորապես, հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի գրողների միությունը իր բողոքի ձայնն է բարձրացնում Թուրքիայում իրականացված հերթական անարդարության՝ Պոլսի հայ մտավորականության ակնառու ներկայացուցիչներից մեկի՝ նշանավոր լեզվաբան, գրող, հրապարակախոս Սևան Նշանյանի ազատազրկման կապակցությամբ։

 

Ճանաչված մտավորականի նկատմամբ նախկինում ևս իրագործված նման բռնությունների փաստերը դատապարտելի են հենց նրանով, որ դրանք «հիմնավորվում» են ապօրինի շինարարություն կատարելու և այլ անհեթեթ պատճառաբանություններով, անտեսելով նաև այն մեծ ավանդը, որ Սևան Նշանյանը ներդրել է հենց Թուրքիայի գիտական-մշակութային կյանքում՝ ստեղծելով «Թուրքերենի ծագումնաբանական բառարանը» և այլ հիմնարար աշխատություններ։

 

Պետք է վերացվեն բոլոր տեսակի ճնշումներն ու բռնությունները մի մարդու, մտավորականի, գրողի հանդեպ, ում միակ երազանքն ու նպատակը աշխատելն ու արարելն է, արդարությանն ու ճշմարտությանը ծառայելը»: